fbpx
Աշխարհ

Իսպանացիները և ֆրանսիացիները ավելի են անհանգստացած թոշակի անցնելու համար, քան ամերիկացիները

Եթե դուք մտահոգված եք այն հարցով, թե թոշակի անցնելուց հետո ինչպես եք պատրաստվում հոգալ ձեր ծախսերը, դուք ունեք կոլեգաներ այդ առումով:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ մարդիկ սոցիալապես բավականին ապահով են, միևնույն է, անհանգստացած են իրենց ապագա ֆինանսական վիճակի համար: ING-ը հարցում է անկացրել 15 000 մարդկանց շրջանում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, որի արդյունքում պարզվել է, որ մեծ մասը անհանգստացած են, թե արդյո՞ք կունենան բավականին գումար թոշակի անցնելուց հետո:

Վիճակն ամենատխուրն էր Իսպանիայում և Ֆրանսիայում, որտեղ երկուսից երեքը պատասխանում էին, որ մտահոգված են իրենց ապագայով: Նիդերլանդի բնակիչները ամենադրականն էին տրամադրված իրավիճակի հանդեպ: ԱՄՆ-ում հարցվածների 62 տոկոսը պատասխանում էր, որ մտահոգված է այս հարցով:

Չնայած հոլանդացիները ամենապայծառ ապագան ունեն թոշակի անցնելու հետ կապված, նրանք պատրաստվում են հետաձգել այն այնքան, ինչքան հնարավոր է: Հիմնականում նրանք պատասխանում էին, որ ցանկանում են թոշակի անցնել 67 տարեկանում:

Թոշակառության հետ կապված մասնագետները նշում են, որ ինչքան ուշ անցնեն թոշակի, այնքան հեշտ կլինի ապահովել հետագա կյանքը: Դա վերաբերում է և անհատներին, ովքեր ցանկանում են պլանավորել իրենց ապագան, և կառավարություններին, ովքեր ցանկանում են իրենց ծերության ծախսերի համար անհրաժեշտ գումարը հավաքել: Կան նաև մի շարք պրակտիկ խնդիրներ: Թոշակառուների թոշակների կրճատումը կարող է վտանգավոր լինել այն քաղաքական գործիչների համար, ովքեր փորձում են դա անել: Եվ այն աշխատողները, ովքեր փորձում են հետաձգել թոշակի անցնելու պրոցեսը, վստահ չեն, արդյո՞ք նրանց առողջությունը կբականացնի այդքան, կամ արդյո՞ք գործատուները կցանկանան գործի ընդունել նրանց:

Աշխատողների կարծիքները թոշակի անցնելու հետ կապված միշտ չէր, որ արտացոլում էր իրական ֆինանսական կարգավիճակը: Օրինակ, Ֆրանսիայում ներկայիս թոշակառուները բավականին լավ են ապրում, ինչպես հետազոտությունն է ցույց տվել: Նրանց 69 տոկոսը պատասխանում էին, որ կարողանում են ապահովել իրենց կյանքը այնքան լավ, ինչքան որ դա անում էին աշխատելու ժամանակ: Իսկ ամերիկացիների 30 տոկոսն էր այսպիսի պատասխան տալիս:

Շատ հնարավոր է, որ կառավարության բյուջեի կրճատումները, խնայողության ցածր ցուցանիշները և ցածր շուկայական եկամուտները ապագա թոշակառուների վիճակը ավելի կբարդացնեն, քան ներկայիս թոշակառուներինն է: Եթե այսպես է, ապագայի նկատմամբ վախը արդարացված է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի երկրներում էլ ապրող բնակիչների համար:

Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ