fbpx
Աշխարհ
21:19 24/01/2019

Իսպանական բանկը Մեծ Բրիտանիայում 140 մասնաճյուղ է փակում

Իսպանական Santander բանկի բրիտանական ստորաբաժանումը, որը Միացյալ Թագավորությունում տասը խոշորագույններից մեկն է, հայտարարել է երկրում 140 մասնաճյուղերի փակման մասին: Վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ 1270 մարդ աշխատանքից ազատվելու վտանգի տակ կհայտնվի:  

Բանկն իր որոշումը բացատրել է նրանով, որ ավելի ու ավելի շատ հաճախորդներ են սկսել օգտվել բջջային հարթակներից և ֆիզիկական գրասենյակների կարիքը նվազել է:    

«Մեր հաճախորդների կողմից ընտրված բանկային ծառայությունների ձեռք բերման մեթոդները վերջերս լուրջ փոփոխություններ են կրել: Ավելի ու ավելի շատ հաճախորդներ օգտվում են բջջային և առցանց ալիքներից: Արդյունքում մենք ստիպված ենք եղել  մի քանի բարդ որոշումներ կայացնել՝  ավելի քիչ ծանրաբեռնվածություն ունեցող  ստորաբաժանումների վերաբերյալ, նաև  այն գրասենյակների որոնք միմյանց մոտ են», – ասել է մասնավոր և իրավաբանական անձանց  սպասարկման վարչության պետ Սյուզան Ալենը:   

Նշվում է, որ ընկերությունը բանակցում է արհմիությունների հետ և հույս ունի վերաբաշխել փակվող  մասնաճյուղերի մեկ երրորդ աշխատակիցներին այլ պաշտոններում: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում Santander-ը ներկայումս ունի 806 մասնաճյուղ, որոնք սպասարկում են 20 հազար աշխատակցի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ