Աշխարհ
05:00 22/06/2020

Իսպանիան բացում է սահմանները եվրոպական շատ երկրների զբոսաշրջիկների համար

BBC News-ի հաղորդմամբ՝ Իսպանիան չեղարկել է արտակարգ դրության ռեժիմը։ Երկիրն արդեն բացել է իր սահմանները եվրոպական շատ  երկրների զբոսաշրջիկների համար և թույլ տվել բրիտանացի զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր առանց կարանտին պահպանելու։

Նշենք, որ Իսպանիան երեք ամսվա ընթացքում պահել է խիստ սահմանափակումներ։

Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է հիգիենայի միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին։

Սովորաբար Իսպանիա այցելում է տարեկան շուրջ 80 մլն զբոսաշրջիկ, և տնտեսության այդ ոլորտը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 12 տոկոսը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ