fbpx
Սպորտ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռանում է․ Marca

Ռոբերտո Մորենոն չի շարունակի աշխատանքը Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Ռումինիայի դեմ խաղից հետո (5:0) իր հեռանալու մասին նորությունն իմացել է հանդերձարանում: 42-ամյա մասնագետը չի ներկայացել նաև մամուլի ասուլիսին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ֆուրիա Ռոխայի» մարզչական ղեկին վերադառնալու է Լուիս Էնրիկեն, որը հեռացել էր աղջկա մահից հետո:

Նշենք նաև, որ Մորենոն գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր հունիսից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ