Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։
Սանչեսը Փաշինյանին շնորհավորել է՝ արտահերթ խորհրդանական ընտրություններում իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Իսպանիայի կառավարությունը պատրաստակամ է զարգացնել հարաբերություններն ինչպես Իսպանիայի և Հայաստանի, այնպես էլ՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև», – Ասել է Սանչեսը։

