fbpx
Աշխարհ

01:30 23/8/2019

Իսպանիայի նախկին թագավորին կվիրահատեն

Իսպանիայի նախկին թագավորը՝ Խուան Կառլոս Առաջինը, օգոստոսի 24-ին կենթարկվի սրտի պլանային վիրահատության: Այդ մասին հայտնել է EFE-ն՝ հղում անելով թագավորական պալատի մամուլի ծառայությանը:

Վիրահատությունը նշանակել են ամենամյա հետազոտության արրդյունքներով, որը նա վերջին անգամ անցել է հունիսի 11-ին և 12-ին:

Խուան Կառլոսը 81 տարեկան է:

Նա Իսպանիայի թագավորն էր 1975-2014 թվականներին, քանի դեռ գահից չէր հրաժարվել հօգուտ որդու՝ Աստուրիայի արքայազն Ֆիլիպի: Արքայազնը թագադրությունից հետ դարձել Է Ֆիլիպ Վեցերորդ թագավորը:

Վերեվ