fbpx
Ժամանց

Իսպանիայից ուղարկված նամակով շիշ՝ Մոսկվա գետում

Մեծ Բրիտանիայից ընտանիքը Իսպանիայում հանգստանալու ժամանակ հաղորդագրությամբ շիշ է նետել ծովը։ Այս մասին գրում է The Weston & Somerset Mercury-ն: Նշվում է, որ շիշը երկար ճանապարհ է անցել ջրում և հայտնվել Մոսկվա գետում։

Մայիսին 4-ամյա Թեյլոր Փաուելը հոր՝ Ռիթչիի հետ հանգստանալիս է եղել Բարսելոնայից ոչ հեռու գտնվող Սանտա Սուսաննա քաղաքում։ Ընթրիքներից մեկից հետո նրանք որոշել են նամակով շիշ գցել ծովը։ Նամակի մեջ գրված է եղել.

«Բարև, ես Թեյլոր Փաուելն եմ՝ 4 տարեկան։ Ես հանգստանում եմ հորս հետ Իսպանիայում։ Եթե դուք գտել եք այս նամակը, ապա պատասխան նամակ ուղարկեք ձեր երկրի լուսանկարով և ձեր անվամբ»։ Հաղորդագրության վերջում փոքրիկ բրիտանուհին գրել է հոր հեռախոսահամարը։

Հունիսի 7-ին Ռիթչին WhatsApp-ով հաղորդագրություն է ստացել Մոսկվայում ապրող մի անծանոթից: Անծանոթը նրան գրել է, որ ստացել է իր նամակը:

Նամակին պատասխանել են Մոսկվայի բնակիչներ Սաշան և Ալեքսը։

«Բարև Թեյլոր։ Մենք գտել ենք նամակը Մոսկվա գետում (դա Ռուսաստանում է)։ Հույս ունենք, որ դու հոյակապ հանգիստ ես անցկացրել Իսպանիայում։ Սիրով՝ Մոսկվայից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ