fbpx
Աշխարհ

Իսպանիայում առգրավել են 10 տոննա հաշիշ տեղափոխող նավը

Մոլդովական դրոշի ներքո նավարկող ELG առևտրային նավը ձերբակալվել է Իսպանիայում: Պատճառն այն է, որ դրա բեռի մեջ հայտնաբերվել է ամբողջ 10 տոննա հաշիշ։ Իսպանական մաքսային ծառայությունը թմրանյութերով բեռնված այս նավը հայտնաբերել է իր ափից մոտ 150 կմ հեռավորության վրա։

Նավի ողջ անձնակազմը բաղկացած ուկրաինացիներ են եղել։

Ընդ որում՝ այս նավի նկատմամբ հսկողությունը սկսվել է դեռ 6 ամիս առաջ, երբ տեղեկություններ են ստացվել հնարավոր իրավախախտումների մասին։ Ներգրավված են եղել ոչ միայն Իսպանիայի, այլև Իտալիայի, Ֆրանսիայի ու Թուրքիայի իրավապահները։

Թե ում համար էր նախատեսված թմրանյութի այդ վիթխարի պաշարը, չի նշվում, սակայն հավանական շուկան ենթադրաբար Հարավային Եվրոպան է եղել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ