Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակման հետևանքով գրանցվել է մահվան 20,000 դեպք:
Հայտնենք, որ երկրում վարակվածների թիվը հասել է 190 000-ի, իսկ վիրուսից ապաքինվել է 74,000 մարդ:
Մեկ օրվա ընթացքում երկրում արձանագրվել է վիրուսով վարակման 565 նոր դեպք, սակայն համեմատելով նախկին տվյալների հետ Իսպանիայում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, և հիվանդանոցները արդեն նախկին ծանրաբեռնվածությունը չունեն։