fbpx
Աշխարհ

Իսպանիայում հորդառատ անձրևներ են

Euronews-ը հայտնում է, որ հորդառատ անձրևները հեղեղել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները: Երթևեկությունը խաթարված է մի քանի մայրուղում, ջրի հոսքը մեքենաներ է քշել: Մետրոն և օդանավակայանն աշխատում են ընդհատումներով:

Նշվում է, որ Օդերևութաբանության պետական գործակալությունը հայտարարել է տագնապի «նարնջագույն» մակարդակ:

Հորդառատ անձրևներից տուժել է Իսպանիայի 17 շրջաններից 14-ը: Հիդրոօթերևութաբանները նախազգուշացնում են, որ հորդառատ անձրևները կարող են որոշ շրջաններում շարունակվել մինչև օգոստոսի վերջը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ