Իսպանիայի ոստիկանությունը կիբերհանցագործների միջազգային խոշոր խմբավորում է հայտնաբերել: Նրանց գործունեությունը մոտ 1 միլիոն եվրոյի վնաս է հասցրել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի ոստիկանությունը:
«Ոստիկանության աշխատակիցները Եվրոպոլի և ԱՄՆ-ի գաղտնի ծառայության հետ միասին կիբերհանցագործների խումբ են վնասազերծել, որոնք գրեթե մեկ միլիոն եվրո են հափշտակել: Նրանց զոհեր են դարձել Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի բնակիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության հաղորդած տվյալներով՝ գործողությունների ընթացքում Մադրիդի շրջանում 6 հոգուց կազմված կիբերհանցագործների խումբ է հայտնաբերվել: Նրանք կասկածվում են խաբեության ու գումարի շորթման մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործի շրջանակներում տարվող հետաքննությունը շուրջ 14 ամիս է տևել:

