Աշխարհ

Իսրայելը 100 ավիահարված է հասցրել Գազային․ կան տասնյակ զոհեր

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը գերլարված վիճակում է ու զինված բախումները շարունակվում են ողջ թափով։

Ինչպես հայտնում է BBC-ն՝ այս գիշեր Իսրայելը մեծ թվով ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Ըստ պաղեստինյան բժշկական տվյալների՝ դրանց հետևանքով զոհվել են 42 պաղեստինցիներ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ օպերացիան շարունակելու է ամբողջ ուժով։

Հիշեցնենք, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտությունը սկսել է սրվել մայիսի 10-ի երեկոյան և լարվածության բարձր մակարդակի է հասել օրերի ընթացքում։ Սկսված զինված բախումների հետևանքով արդեն իսկ զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը Պաղեստինում։ Զոհերի թվում կան նաև երեխաներ։

Նշենք նաև, որ Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել են 1000-ավոր հրթիռներ, բայց այդ երկրի ՀՕՊ համակարգը («Երկաթե գմբեթ») օդում որսացել է հրթիռների մեծ մասը, իսկ դրանց մի մասն էլ ընկել է Գազայի տարածքում։ Այսպիսով՝ Իսրայելի հրթիռային և ավիահարվածներն ավելի արդյունավետ են գործում ու ավելի շատ վնաս են կարողանում հասցնել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ