fbpx
Աշխարհ

Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել

Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածին հարող տարածքներում, օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքը։

«Հաղորդագրություն է ստացվել Սդերոտ քաղաքում և Գազայի հատվածին հարող տարածքում ազդանշանների ընդգրկման մասին»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ մեկ հրթիռ է արձակվել Գազայի հատվածից, որն արդեն որսացել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

2022 թվականի դեկտեմբերի 4-ին իսրայելական զինվորականները Գազայի հատվածի թիրախներին հարվածների ժամանակ ոչնչացրել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զենքի արտադրամասը և դեպի այն տանող թունելը անկլավի հարավում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ