fbpx
Աշխարհ

Իսրայելի բանակը ոստիկանության հետ կհետևի կարանտինին․Reuters

Իսրայելական բանակը հետևելու է կարանտինին։

Իսրայելում կա կորոնավիրուսով վարակվելու 3000 հաստատված դեպք։ Մինչ օրս երկրում գրանցվել է մահվան 10 դեպք։

Կարանտին հայտարարելուց հետո ոստիկանությունը անցակետեր է տեղադրել, հայտարարել են երկրում  հավաքներ չիրանցկացնել, սահմանափակվել է ազատ տեղաշարժը։

Մոտ 500 զինծառայողներ միանալու են ոստիկաններին, որ հսկեն և ապահովեն որոշ շրջանների անվտանգությունը:

Իսրայելցիներին հորդորել են տանը մնալ, դպրոցներն ու այլ հաստատություններ փակ են, ինչը ավելի քան 500 000 մարդու աշխատանքից ազատման պատճառ է դարձել:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ Reuters-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ