fbpx
Աշխարհ

Իսրայելին դուր չի եկել Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրը

Իսրայելը կողմ չէ Լիբիայի և Թուրքիայի միջև համաձայնագրին, որով որոշվում են ծովային սահմանները Միջերկրական ծովի արևելյան մասում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, ասել է երկրի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ հավելելով, որ գործարքը հազիվ թե հանգեցնի կոնֆլիկտի Թուրքիայի հետ։

Անկարայի և Տրիպոլիի գործարքը ծովային սահմանների միջանցք է գծում Լիբիայի և Թուրքիայի միջև՝ ճանապարհ բացելով նավթի և գազի հետախուզման համար։ Հունաստանը, որը Իսրայելի մերձավոր դաշնակիցն է և տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ մի ամբողջ շարք հարցերում, համաձայնագիրն անհեթեթություն է կոչել, քանի որ այն անտեսում է հունական Կրետե կղզու առկայությունը Թուրքիայի և Լիբիայի միջև։

Նիկոսիան հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կիպրոսի նախագահին անցած ուրբաթ ասել է, որ ծովային գործարքը պետք է ապօրինի ճանաչվի։

Այս տեղեկությունը հաստատելու խնդրանքին Կացը պատասխանել է, որ դա Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն է։

«Բայց չի նշանակում, թե մենք գծանավեր կուղարկենք Թուրքիային դիմակայելու համար»։

Նրա խոսքով՝ ոչ Իսրայելը, ոչ Թուրքիան կոնֆլիկտ չեն ցանկանում։

«Մենք ցանկություն չունենք, իսկ Թուրքիան ցանկություն չունի դիմակայելու Իսրայելին»,-ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ