fbpx
Աշխարհ
03:00 21/01/2020

Իսրայելում կարծես կառավարությունը ձևավորվում է․ Նեթանյահուն նախարարներ է նշանակել

Թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել. Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ազատված պաշտոններում նախարարների նշանակման մասին: Այս մասին հաղորդում է Newsru.co.il-ը:

Նշենք, որ վարչապետը դեռևս հունվարին հրաժարական էր ներկայացրել նախարարական բոլոր պաշտոններից։

Տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբին կստանա նաև գյուղատնտեսության նախարարի պորտֆելը, գիտության և տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսը կդառնա նաև աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը, ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելին կստանա սփյուռքի հետ կապերի և Երուսաղեմի հարցերով նախարարի պաշտոնը (նրա նախորդ պաշտոնը կվերացվի):

Ներքին գործերի և ծայրամասերի զարգացման նախարարություններում փոխնախարար Մեշուլամ Նախարին նշանակվելու է աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ