fbpx
Աշխարհ

Իսրայելում դարձյալ խորհրդարանական ընտրություններ են

Այսօր՝ մարտի 2-ին, Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հաղորդում է Guardian-ը:

Վերջին տասնմեկ ամսում սրանք երկրում անցկացվող երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախկին ընտրություններից հետո չի հաջողվել իշխանական կոալիցիա կազմել:

Նշվում է, որ ընտրելու իրավունք ունի մոտ յոթ միլիոն քաղաքացի: Ընտրություններին մասնակցում է մոտ երեք տասնյակ քաղաքական կուսակցություն և խմբակցություն:

Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, կա 120 տեղ, որոնց համար էլ ընթանում է պայքարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ