Իսրայելը ամեն ինչ կանի՝ կանխելու Թուրքիայի գործողությունները Արլ․ Երուսաղեմում

Իսրայելում հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին, ինչպես հաղորդում է Ermeni Haber-ը, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։

Twitter-ում եբրայերեն և արաբերեն գրառման մեջ Կացը նշել է․ «Ես հրահանգել եմ արտգործնախարարությանը մշակել մի շարք միջոցառումների փաթեթ՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի սադրիչ, խառնակչական գործունեությունը դադարեցնելու համար»։

Կացը չի մանրամասնել ակնկալվող միջոցառումների բնույթը, սակայն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ավելի ուշ հավելյալ տեղեկություններ կհրապարակվեն։

Ամենաթարմ