fbpx
Աշխարհ

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Պաղեստինի «ՀԱՄԱՍ» խմբավորման հենակետերին

Պաղեստինաիսրայելական բախումները շարունակվում են։ Կողմերն անցել են հրթիռակոծություններին ու ավիահարվածներին։

Պաղեստինի Գազայի հատվածից «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորումը շուրջ 200 հրթիռ էր արձակել Երուսաղեմի ուղղությամբ։ Սրան ի պատասխան Իսրայելը ավիահարվարվածներ է հասցրել խմբավորման հենակետերին։

Այս մասին հայտնում է Euronews-ը։

Հիշեցնենք, որ կողմերի միջև բախումները սկիզբ առան Երուսաղեմի արևելյան մասում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ իրայելցի ոստիկանների ու պաղեստինցիների բախումների հետևանքով տուժեցին հարյուրավոր մարդիկ։

Նշվում է, որ հակամարտության հետևանքով արդեն զոհվել են 24 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 9 երեխաներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ