Աշխարհ

Իսրայելը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարին

Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին տեղեկացնում են Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

«Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Նա պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների և վերջին ամիսներին Իսրայելի տարածքի հրթիռակոծումների համար և պատրաստում էր նոր հարձակումներ:

Բանակի գործողությունները հանձնարարվել էին Իսրայելի Գլխավոր շտաբի պետի և Ընդհանուր անվտանգության ծառայության տնօրենի (ՇԱԲԱՔ, հակահետախուզություն) կողմից և հավանության արժանացել վարչապետի և պաշտպանության նախարարի կողմից այն բանից հետո, երբ դրանք ներկայացվել էին և հաստատվել Իսրայելի անվտանգության կաբիենտի կողմից»,-նշված է հայտարարության մեջ:

Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, հղում անելով պաղեստինյան աղբյուրների, հաղորդել է, որ ալ Աթան Գազայի հատվածում իրականացված գիշերային գրոհի հետևանքով սպանվել է․ ևս երեք հոգի վիրավոր է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ