fbpx
Աշխարհ

Իսրայելը հրթիռակոծել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Խանի գրասենյակը

Պաղեստինյան Maan գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Խանի գրասենյակին, ինչի արդյունքում շենքը լիովին ավերվել է։

Հաղորդդվում է նաև, որ ավիահարվածների են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի զինված թևի դիրքերը։ Հրթիռներից մեկը ընկել է Գազայի արևելքում բնակելի տներից մեկի վրա։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Ի պատասխան իսրայելական հարվածների՝ Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքին՝ իրականացնելով առնվազն 30 արձակում։

Պաղեստինյան անկլավի շուրջ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ երեկ վաղ առավոտյան Գազայից հրթիռ էր արձակվել, որն ընկել էր Իսրայելի կենտրոնական Միշմերեթ բնակավայրի շենքերից մեկի վրա՝ վնասվածքներ պատճառելով 7 իսրայելցու, այդ թվում 3 երեխայի։ ՀԱՄԱՍ-ը չի ստանձնում հրթիռի արձակման պատասխանատվությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ