fbpx
Աշխարհ

Իսրայելը հրթիռակոծել է, երբ Սիրիա է ժամանել Իրանից եկած ուղևորատար ինքնաթիռը․ ՌԴ ՊՆ

Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ին: Իսրայելական F-16 կործանիչները «երկինք-երկիր» դասի հրթիռներով հարվածներ էին հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ: Հենց այդ ժամանակ վայրէջք էր կատարում Թեհրանից ժամանած Airbus-320 օդանավը՝ 172 ուղևորով:

Հրթիռակոծման հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում:

Նշվում է, որ հրթիռակոծմանն ի պատասխան՝ սիրիական կողմը թշնամու մի քանի թիրախ է խոցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ