fbpx
Քաղաքականություն
16:40 10/10/2019

Իսրայելը մոտ ապագայում դեսպանատուն չի բացի ՀՀ-ում. Ալեքսանդր Ցինկեր

Իսրայելական Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում խոսել է նաև հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների մասին: Նա նշել է, որ պետք է ակտիվացնել դրանք, մանավանդ որ հայկական կողմը որոշել է դեսպանատուն բացել Իսրայելում:

«Ես անգամ որոշել եմ, թե որտեղ ամենալավը կլիներ հայկական դեսպանատունը: Բայց նաև մասնագետների հարց կա: Շատ հավանական է, որ Իսրայելում Հայաստանի նոր դեսպան կլինի», – ասել է Ցինկերը:

Ցինկերը նաև հավելել է, որ, չնայած հայկական կողմը որոշել է դեսպանատուն բացել Իսրայելում, սակայն Իսրայելը մոտ ապագայում դեսպանատուն չի բացի ՀՀ-ում, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ:

«Հայաստանի և Իսրայելի միջև չկա առևտրային մեծ համագործակցություն, դա ևս ցուցիչ է, որպեսզի Իսրայելը որոշի՝ իրեն հետաքրքի՞ր է արդյոք ծախսեր անել Հայաստանում»,-ասել է Ցինկերը:

Խոսելով հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունների մասին՝ նախկին պատգամավորը հայտնել է, որ Գյումրիում ստեղծվում է իսրայելական ազատ տնտեսական գոտի:

«30 հեկտար տարածք է նախատեսված, որպեսզի այնտեղ կառուցվի ազատ տնտեսական գոտի, որը նաև հնարավորություն կտա ավելի հեշտ կապվել ԵԱՏՄ տարածքի հետ»,-ասել է Ցինկերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ