fbpx
Աշխարհ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 15 ռազմական թիրախներին

Իսրայելցի գրոհայինները, ի պատասխան երեքշաբթի երեկոյան իսրայելական Աշդոդ և Աշկելոն քաղաքների ուղղությամբ իրականացված հրթիռակոծման, սեպտեմբերի 11-ին ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում տեղակայված ՀԱՄԱՍ-ի 15 ռազմական թիրախներին: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի զինյալները օդային հարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական մասերում գտնվող 15 ահաբեկչական թիրախների, ներառյալ՝ մի շարք ռազմական թիրախների և ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների, ինչպես նաև զենքի արտադրամասերի և ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող ստորգետնյա թունելի ուղղությամբ: Հարձակումն իրականացվել է նախօրեին Իսրայելի տարածքում Գազայի հատվածի կողմից հրթիռային հարվածներին ի պատասխան», – ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակելու է կոշտ գործողությունները՝ կանխելու քաղաքացիական անձանց վնաս հասցնելու փորձերը: ՀԱՄԱՍ շարժումը պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում տեղի ունեցող ցանկացած իրադարձության համար»,- հավելել են մամուլի ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ