fbpx
Աշխարհ

Իսրայելը Թրամփի պատվին գյուղ կանվանի Գոլանի բարձունքներում

Իսրայելի իշխանությունները որոշել են անվանել Գոլանի բարձունքներում գտնվող փոքր գյուղը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին: Այս մասին հաղորդում է AP-ը:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կառավարությունը ժամանել էր այդ գյուղ նոր բնակավայրի բացման մասին հայտարարելու համար, որն անվանվել է նախագահ Դոնալդ Թրամփի պատվին:

Գյուղը կկոչվի «Ռամաթ Թրամփ» կամ Թրամփի Բարձունքներ: Իսրայելը հույս ունի, որ համայնքը, որ կառուցվել է 1980-ականներին, կգրավի մարդկանց ուշադրությունը: Ներկայումս այնտեղ բնակվում է ընդամենը 10 մարդ:

Որոշումն ընդունվել էր Ամերիկայի առաջնորդի՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու որոշումից երկու ամիս անց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ