Աշխարհ
17:00 19/12/2019

Իսրայելը խոցել է Գազայում ՀԱՄԱՍ արմատական շարժման զենքի արտադրության օբյեկտը

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեկտեմբերի 19-ին խոցել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող զենքի արտադրության օբյեկտը: Այս մասին տեղեկացնում է Իսրայելի Պաշտպանության բանակը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, սա այդ տարածքից հրեական պետության վրա ձեռնարկված գրոհի պատասխանն է։

«Ի պատասխան Գազայի (հատվածի) կողմից գիշերն Իսրայելի հրթիռակոծման Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտին, որտեղ զենք է արտադրվում»,- նշված է Twitter-ում բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իսրայելացի զինվորականները տեղեկացրել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգը դեկտեմբերի լույս 19-ի գիշերը կալանել է Գազայի հատվածից դեպի Իսրայել արձակված հրթիռը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ