Աշխարհ

Իսրայելը զանգվածային հարվածներ կհասցնի պաղեստինյան ահաբեկիչների ուղղությամբ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ հրաման է տվել բանակին զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածում պաղեստինյան օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական տարածքի ուղղությամբ հրթիռային կրակոցների:

«Այսօր առավոտյան ես կարգադրել եմ շարունակել զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածում ահաբեկչական տարրերի ուղղությամբ այդ տարածքի շուրջ զորքերը վերախմբավորելու և տանկերով, հրետանային ու հետևակային ուժերով ամրապնդելու համար»,-հայտարարել է նա կիրակի՝ կառավարության նիստից առաջ:

Ավելի վաղ Իսրայելի բանակի հրամանատարությունն արդեն ուղարկել էր դեպի Գազայի հատված 7-րդ տանկային գումարտակը սահմանամերձ շրջաններում զինված ուժերն ամրապնդելու համար:

Հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Ջոնաթան Քոնրիկուսը հայտնել էր լրագրողներին, որ այդ տարածաշրջանում դիմադրությունը կտևի ևս մի քանի օր:

Հաղորդվել է, որ իսրայելական տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է Իսրայելի մեկ քաղաքացի, իսկ իսրայելյան զինվորականների պատասխան հարվածների հետևանքով սպանվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման երկու ահաբեկիչ:

Վերջին օրերի ընթացքում ընդհանուր առմամբ պաղեստինյան ահաբեիչներն արձակել են 450 հրթիռ Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների ավելի քան 200 օբյեկտների վրա:

Եգիպտոսից և ՄԱԿ-ից միջնորդները շարունակում են ակտիվորեն աշխատանքել շահագրգիռ կողմերի հետ իրավիճակի էսկալացիան կանխելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ