ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ իշխանության ղեկին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են։ Երեկ վենեսուելացի սահմանապահները, ովքեր հավատարիմ են մնացել Մադուրոյի ռեժիմին, թույլ չեն տվել, որպեսզի երկրի տարածք մտնեն սննդով ու դեղորայքով մարդասիրական բեռները։ Սահմանին 3 բեռնատար է հրկիզվել։
«Դժվար է կանխատեսում անելը։ Ես վստահ եմ, որ վենեսուելացի ժողովուրդը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի իշխանության ղեկին Մադուրոյի օրերը լինեն հաշված»,-ասել է Պոմպեոն CNN-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով մարդասիրական օգնության մատակարարման ԱՄՆ-ի փորձին ուղղված Մադուրոյի ռեժիմի զինված պատասխանը։
Պոմպեոն նաև մեղադրել է Մադուրոյի զինված կողմնակիցներին սահմանին բռնություն կիրառելու մեջ։
Ավելի վաղ Պոմպեոն իր թվիթերյան էջում Մադուրոյին անվանել էր «հիվանդ բռնապետ» և խոստացել միջոցառումներ ընդունել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեմ են հանդես գալիս Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ վերականգնմանը։

