fbpx
Աշխարհ

Իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը փախել է բանտից

Իտալական մաֆիայի պարագլուխներից Ռոկկո Մորաբիտոն, որը երկրում ամենափնտրվող մաֆիոզներից մեկն է, փախել է Ուրուգվայի բանտից։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Մորաբիտոն և ևս 3 հանցագործ փախել են տանիքի վրայով: Նրանք ներխուժել են հարևան շենքերի բնակարաններից մեկը, գումար են գողացել։ Նրանք տան տիրուհուն չեն վնասել:

Այս պահին ոստիկանությունը փնտրում է նրանց:

Սամ Մորաբիտոն ձերբակալվել է 2017 թ-ին․ Ուրուգվայում՝ թմրանյութերի առևտրի համար։ Նա մոտակա ժամանակում պետք է արտահանձնվեր Իտալիա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ