Սպորտ
18:40 15/05/2020

Իտալական մի շարք ակումբներ դեմ են Ա Սերիայի վերսկսմանը

Իտալական որոշ ֆուտբոլային ակումբներ դեմ են արտահայտվել Ա Սերիան սկսելու առնչությամբ։

Football Italia-ի հաղորդմամբ՝ այդ ակումբները թվով 8-ն են։ Խոսքը «Կալյարիի», «Ատալանտայի», «Միլանի», «Ինտերի», «Նապոլիի», «Սամպդորիայի», «Վերոնայի» և «Ջենոայի» մասին է։

Նշվում է, որ ակումբների ղեկավարները դժգոհել են ֆուտբոլիստների ու թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից։

Բանն այն է, որ եթե ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս հաստատվի, ապա թիմի ողջ անձնակազմը ստիպված է լինելու անցնել երկշաբաթյա կարանտինի։

Հիշեցնենք, որ Իտալիայում մտադրված են Ա Սերիան վերսկսել հունիսի կեսերից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ