«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Քաղավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) հայտնում է, որ հնարավոր է՝ չեղյալ հայտարարվի իռլանդական ցածր գներով Ryanair ավիաընկերության թռիչքների թույլտվությունը։ Ավիաընկերությունը խախտել է համավարակի հետ կապված անվտանգության կանոնները։
Euronews-ի հաղորդմամբ էլ՝ Ryanair-ը հերքել է իտալական կարգավորողի մեղադրանքները:
«Մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք ուղեւորների շփումները ինչպես մեր ինքնաթիռներում, այնպես էլ օդանավակայաններում»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: