fbpx
Աշխարհ

Իտալիան ցանկանում է Եվրոպայում դառնալ Վաշինգտոնի ամենամոտ գործընկերը. Մատեո Սալվինի

Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հանդիպումների ընթացքում հայտարարել է, որ Իտալիան ցանկանում է Եվրոպայում դառնալ Վաշինգտոնի մերձավորագույն գործընկերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Պարբերականը նշում է, որ Սալվինին հասկացրել է, որ Եվրոպայում ցնցումների ժամանակահատվածում ԱՄՆ-ի և Իտալիայի ավելի սերտ հարաբերությունների զարգացման հնարավորություն է տեսնում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո Սալվինին լրագրողներին ասել է. «Այն պահին, երբ Եվրոպայի ինստիտուտները դյուրաբեկ են և զգալի փոփոխություններ են կրում, Իտալիան ցանկանում է ԱՄՆ-ի համար դառնալ ամենաամուր, արդյունավետ, հետևողական և հավանական գործընկերը»:

Պարբերականը նշում է, որ Սալվինին նաև պետք է հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, և առայժմ հայտնի չէ՝ կկայանա՞ նաև կարճատև հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ որպես քաղաքական աջակցության ժեստ:

Սալվինին Թրամփի հետ հարաբերությունները զարգացրել է նախագահական ընտրություններից սկսած և հայտարարել, որ այն դեպքում, երբ «մյուս երկրներն ընտրել են այլ ճանապարհներ», «Իտալիան ցանկանում է դառնալ Մայրցամաքային Եվրոպայում արևմտյան խոշորագույն ժողովրդավարության ամենակարևոր գործընկերը»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ