fbpx
Սպորտ

EURO-2020. Իտալիան բացման խաղում ջախջախեց Թուրքիային (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ Թուրքիա-Իտալիա խաղով մեկնարկել EURO-2020-ը։ Հանդիպումն անցավ իտալացիների շատ մեծ առավելությամբ, բայց թուրքերի դիմադրությունը կոտրվեց միայն երկրորդ խաղակեսում։

Խաղի մինչև 35-40-րդ րոպեն Իտալիան անընդհատ գրոհում էր, սակայն ընդամենը մեկ վտանգավոր պահ եղավ, որի ժամանակ հրաշալի խաղաց Թուրքիայի դարպասապահը։ Առաջին կեսի Վերջին րոպեներին արդեն Իտալիան մեծացրեց ճնշումը, բայց թիմերը գնացին ընդմիջման 0-0 հաշվով։

Երկրորդ կեսում՝ հաշվի տեսանկյունից, պատկերը լրիվ այլ էր, ինչպես նաև Իտալիան էր գրոհում ավելի սուր, քան առաջին կեսի 40 րոպեներին։ Նախ 53-րդ րոպեին թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Ընդամենը 13 րոպե անց Չիրո Իմոբիլեն Իտալիայի առավելությունը մեծացրեց՝ դարձնելով հաշիվը 2-0։ Իսկ խաղի վերջակետը 79-րդ րոպեին դրեց Լորենցո Ինսինյեն։

Այսպիսով՝ EURO-ի բացման խաղում Իտալիան 3-0 հաշվով պարտության մատնեց Թուրքիային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ