Սպորտ

Իտալիան կարող է զրկվել Օլիմպիական խաղերին մասնակցությունից

Ինչպես հայտնել է Իտալիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն, Իտալիան կարող է զրկվել 2020թ-ի Օլիմպիական խաղերին մասնակցությունից և 2026թ-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքից:

«Ես անհանգստացած եմ իտալական սպորտի օլիմպիական ապագայով, դրա վրա սև ամպեր են կուտակվել: Դրա պատճառներն են քաղաքական ճգնաժամը, ապագա կառավարության կազմի անորոշությունը և ՄՕԿ-ի կողմից չընդունված սպորտի բարեփոխման օրինագիծը, որը հաստատվել էր ազգային ժողովի կողմից», – նրա խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:

Աղբյուրը հայտնում է, որ եթե Իտալիայի ԱՕԿ–ը հեռացվի ՄՕԿ-ից, իտալացիները չեն կարողանա մասնակցել Տոկիո-2020-ին իրենց դրոշի ներքո և կկորցնեն 2026թ-ի խաղերի անցկացման իրավունքը:

Վերջերս Իտալիայում ընդունված սպորտի բարեփոխման մասին օրինագիծը սպորտային գործունեության բոլոր լիազորությունները փոխանցել է կառավարությանը, ինչը հակասում է ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությանը չմիջամտելու ՄՕԿ-ի սկզբունքին:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ