Իտալիան Ֆրանսիայի հետ համագործակցությամբ Ուկրաինային կփոխանցի Samp-T հրթիռային համակարգը։ Այս մասին Corriere Della Sera թերթին տված հարցազրույցում ասել է հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ Հռոմը և դաշնակիցները պետք է ամեն ինչ անեն Կիևին «անկախության համար պայքարում» օգնելու համար։ «Իտալիան Ուկրաինային արդեն տրամադրել է շուրջ մեկ միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական օգնության հինգ փաթեթ։ Պատրաստվում է վեցերորդ փաթեթը, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ֆրանսիայի հետ համագործակցելով մենք ավարտում ենք Samp-T-ի առաքումը, և ամեն դեպքում, կան այլ գործողություններ, որոնց վրա մենք աշխատում ենք գաղտնի»,- պարզաբանել է նա։
