fbpx
Սպորտ

EURO-2020. Իտալիան ուժեղ էր Ուելսից, Շվեյցարիան էլ շանս չտվեց Թուրքիային (ՏԵՍԱՆՅՈւԹ)

EURO-2020-ը խմբային փուլի մոտենում է ավարտին։ Այսօր հայտնի դարձավ A խմբի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած թիմերի անունները։ Հիշեցնենք, որ այս խմբում ընդգրկված են Իտալիայի, Ուելսի, Շվեյցարիայի և Թուրքիայի հավաքականները։

Առաջին հանդիպումը Իտալիան ու Ուելսն անցկացրին։ Ռոբերտո Մանչինիի սաները կարողացան 1-0 հաշվով հաղթանակի հասնել և արդյունքում՝ 3 խաղում 3 հաղթանակ գրանցել ու 9 միավորով միանձնյա գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հաջորդը մրցեցին Շվեյցարիայի ու Թուրքիայի հավաքականները։ Այստեղ էլ շվեցարացիները կարողացան 3-1 հաշվով հաղթել։ Հաղթանակից հետո Շվեյցարիան ու Ուելսը հավասարվեցին միավորներով. 4-ական միավոր։ բայց լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն Ուելսն էր։

Այսինքն՝ A խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Իտալիայի և Ուելսը, իսկ Շվեյցարիան սպասելու է մյուս խմբերի արդյունքներին, քանի որ 3-րդ տեղ գրաված լավագույն 4 թիմերը նույնպես դուրս են գալու փլեյ-օֆֆ։

Նշենք նաև, որ Թուրքիայի հավաքականը պարտվեց 3 խաղերում էլ։

https://www.youtube.com/watch?v=RBZuXuiJc9Y

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ