fbpx
Աշխարհ

Իտալիայի նախագահը նոր կառավարություն կազմելու հանձնարարական է տվել

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օգոստոսի 29-ի առավոտյան ընդունել է երկրի պաշտոնաթող եղած վարչապետ Ջուզեպե Կոնտեին և նրան հանձնարարել է կազմել նոր ազգային կառավարություն: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտնել է նախագահի դիվանատան գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին:

Ավելի վաղ Կոնտեի թեկնածությունն առաջադրել էին «5 աստղերի շարժումը» և նախկինում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որոնք կկազմեն նոր խորհրդարանական մեծամասնության հիմքը:

Ներկայիս կառավարական ճգնաժամն սկսվել է օգոստոսի 8-ին, երբ փոխվարչապետ և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին Կոնտեին ծանուցեց խորհրդարանական մեծամասնության տրոհման մասին, որը «Լիգան» կազմում էր «Շարժման» հետ, և պահանջեց վաղաժամկետ ընտրությունների շուտափույթ անցկացում:

Արդյունքում Կոնտեն հարկադրված էր Մատարելլային պաշտոնաթողության խնդրագիր տալ, իսկ հանրապետության նախագահը նշանակեց կոնսուլտացիաներ, որոնք փակուղու դեպքում կարող էին ավարտվել խորհրդարանի արձակմամբ և նրա կողմից վաղաժամկետ ընտրությունների նշանակմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ