fbpx
Աշխարհ

Իտալիայի նոր կառավարությունը երդում տվեց

Իտալիայի նոր կառավարությունը՝ Ջուզեպե Կոնտեի ղեկավարությամբ, այսօր երդում է տվել: Երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունեցել Կվիրինալի նախագահական պալատում, մասնակցել է երկրի նախագահ Սերջո Մատարելան։ Այս մասին հաղորդում է TACC-ը:

Առաջինը երդվել է վարչապետը.

«Երդվում եմ հավատարիմ լինել հանրապետությանը, հետևել սահմանադրությանն ու օրենքներին և իմ գործառույթներն իրականացնել ի շահ ժողովրդի»:

Նոր կառավարությունը ձևավորել են «5 աստղի շարժումը» և Դեմոկրատական կուսակցությունը՝ 21 նախարարներով (11/9):

Նախկին կոալիցիոն կառավարությունից մնացել է 2 նախարար՝ շրջակա միջավայրի, ցամաքի և ծովի պահպանության նախարար Սերջո Կոստան և արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդեն: Երկուսն էլ ներկայացնում են «5 աստղի շարժումը»: Այդ կուսակցության ղեկավար Լուիջի Դի Մայոն նշանակվել է ԱԳՆ ղեկավար: Նախորդ կաբինետում նա փոխվարչապետ էր և տնտեսական զարգացման, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար: 20 տարվա մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարար կին է դարձել՝ Միլանա Լուչանա Լամորջեզեն:

Այժմ կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի վստահությունը: Պատգամավորների Պալատում և Սենատում քվեարկությունը կկայանա երկուշաբթի և երեքշաբթի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ