fbpx
Աշխարհ

Իտալիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Ջուզեպե Կոնտեի նոր կառավարությանը

Իտալիայի խորհրդարանի երկու պալատները վստահություն են հայտնել Ջուզեպե Կոնտեի գլխավորած նոր կոալիցիոն կառավարությանը: Ընդհանուր առմամբ՝ կողմ է քվեարկել 512 պատգամավոր, դեմ՝ 396, իսկ 8-ը մնացել են ձեռնպահ։ Այդ մասին հայտնում է ANSA-ն:

Կառավարությունը կրկին ղեկավարելու է Ջուզեպե Կոնտեն։ Սակայն ընդգրկված են նաև «5 աստղերի շարժում» կուսակցության և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ: Առողջապահության նախարարը ներկայացնում է «Ազատ և հավասար» կուսակցությունը: Արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի 33-ամյա Լուիջի Դի Մայոն «5 աստղերի շարժում» կուսակցությունից:

Կառավարությունը ՝ Կոնտեի գլխավորությամբ, անցյալ շաբաթ, նախագահ Սերխիո Մատարելլայի ներկայությամբ, երդում է տվել Հռոմում: Այժմ ընդդիմադիր դիքրեից հանդես է գալիս «Լիգա» կուսակցությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ