fbpx
Աշխարհ

Իտալիայում առևտուրը գրեթե ամբողջությամբ դադարեցված է

Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար նոր միջոցներ են ձեռնառկվել։ Մասնավորապես՝ դադարեցվել են բոլոր առևտրային գործունեությունները, այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։

«Մենք հասկանում ենք, որ պետք է աստիճանաբար գործենք, բայց հիմա եկել է ևս մեկ քայլ առաջ անելու ժամանակը: Հիմա մենք կարգադրել ենք բոլոր առևտրային ձեռնարկությունները փակելու մասին՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության իրերի խանութներից և դեղատներից »,- ասել է Կոնտեն:

Նրա խոսքով՝ իշխանությունները երաշխավորում են հիմնական ծառայությունները՝ ներառյալ հասարակական տրանսպորտը:

Վարչապետը շեշտել է, որ միևնույն ժամանակ աշխատանքը շարունակելու են բանկերը, փոստերը, ապահովագրական եւ ֆինանսական ընկերությունները, ներառյալ «այդ հատվածների գործառնություններն ապահովող  գործունեությունը»:

Հիշեցնենք, որ կառավարությունում կողմից այս սահմանափակումները ուժի մեջ են դրվելու մինչև մարտի 25-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ