Իտաlլիայի 160 քաղաքներում դպրոցականները դասադուլներ և ակցիաներ են անում: Նրանք երթեր և հանրահավաքներ են իրականացնում՝ ի պաշտպանություն շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի «Ուրբաթը հանուն ապագայի» բնապահպանական նախաձեռնության: Այս մասին հաղորդել են դրանց կազմակերպիչները։
Խոշորագույն միջոցառումներն անցկացվում են Հռոմում, Միլանում և Թուրինում: Այսպես, Իտալիայի մայրաքաղաքում դպրոցականները և ուսանողները հավաքվել են «Տերմինի» կենտրոնական կայարանից ոչ հեռու գտնվող Հանրապետության հրապարակում:
Նշվում է, որ ակցիային մասնակցում է 200 հազար դպրոցական և ուսանող: Հաղորդվում է, որ նրանք պաստառներ են տանում, որոնց վրա անգլերեն և իտալերեն լեզուներով մակագրված է «Դուք փչացրել եք մեր կլիման», «Ապագայի իրավունք», «Ինչու է կլիման փոխվում, իսկ մենք՝ ոչ»:
Ընդամենն ակցիաներին ամբողջ Իտալիայում մասնակցում է 1 միլիոնից ավելի մարդ, ասում են կազմակերպիչները:
