fbpx
Աշխարհ

Իտալիայում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին

Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է ամենավտանգավոր հանցագործներից մեկին՝ մաֆիոզ կազմակերպության պարագլուխ Մարկո Դի Լաուրոյին։ Այս մասին հայտնում է LA Repubblica-ն։

38-ամյա մաֆիոզը մի քանի տարի առաջ ենթարկվել էր արտաքինի փոփոխության վիրահատության և շրջել հիմնականում կանացի հագուստով։

Հանցագործը ձերբակալվել է մարտի 2-ին, ոստիկանների ու կարաբիներների համատեղ հատուկ գործողության ընթացքում։ Դի Լաուրոն զինված չի եղել և դիմակայություն ցույց չի տվել։

Իտալիայի ՆԳՆ-ն նրա անունը ներառել էր ամենաորոնվող հանցագործների ցանկում դեռևս 2005 թվականից։ Ցուցակում նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ «Կոզա Նոստրայի» պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ