Իտալիայում հայ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել

Հրապարակող՝

1554796611_0_0_1280_721_1440x900_80_0_1_a36003f142fe36f31549cb74544f9dba

Ամենադիտվածներ

Մայիսի 22-ի առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 09:00, Երևանի ժամանակով 11:00-ին, Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել: Զոհվել է 1 մարդ, ևս 19 տուժել են:

Դեպքը տեղի է ունեցել  Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին:

«Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: Բացառված չէ, որ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը»,- հայտնում է իտալական ANSA գործակալությունը:

Ամենաթարմ