Սիցիլիայից հյուսիս գտնվող Ստրոմբոլի հրաբուխը ժայթքել է։ Ստրոբոլի կղզում, որտեղ հանգստանում են մեծահարուստները, հրաբուխի հետևանքով զբոսաշրջիկ է մահացել, իսկ նրա ընկերը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RaiNews պարբերականը։
Զոհը 35-ամյա տղամարդ է՝ սիցիլիական Միլացցո քաղաքից, որը ընկերոջ հետ զբոսնելիս է եղել հրաբխի գագաթի շրջանում։
Որոնողափրկարարական ջոկատները փորձում են փրկել ևս երկու զբոսաշրջիկի, որոնք հոսող լավայի պատճառով թակարդվել են։
Ականատեսների խոսքով՝ լեռան լանջից լավայի երկու գետ է հոսում։ Երկնքից թափվող հրաբխային մոխիրը կղզում բռնկումների պատճառ է դարձել։