fbpx
Աշխարհ

Իտալիայում կոչ են արել Զատիկին տնից դուրս չգալ

Որքան էլ, որ Իտալիայում կորոնավիրոսը զիջել էր իր դերքերը, միևնույն է երկրում պանդեմիան դեռևս հաղթահարված չէ:

Այս պատճառով Իտալիայի իշխանությունները կոչ են արել երկրի բնակիչներին Զատիկին տանը մնալ:

Վիրուսի դեմ պայքարը ավարտված չէ, այս մասին հայտնել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով հատուկ հանձնակատար Դոմենիկո Արկուրին:

«Մենք ճիշտ ուղու վրա ենք: Այնուամենայնիվ, թունելի վերջը դեռ հեռու է: Այս դրամատիկ արտակարգ իրավիճակը կմնա անցյալում միայն այն ժամանակ, երբ մշակվի արդյունավետ պատվաստանյութ»,- ասել է Դոմենիկո Արկուրին:

Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։ 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ