fbpx
Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել

Իտալիայում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Մարտի 15-ի տվյալներով Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 368 մարդ, վիրուսի բռնկման պահից ի վեր Իտալիայում գրանցվել է 1809 մահացության դեպք: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտմենտի ղեկավար Անջելո Բորելին:

Երկիրը այժմ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո, այս պահիմ  Իտալիայում վարակված է 21157 մարդ, իսկ մեկ օրում գրանցվել է 2853 նոր դեպք:

«Մենք ունենք  369 բուժվածներ, իսկ ամբողջ Իտալիայում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 2335-ի: Տնային բուժում է ստանում վարակվածների շուրջ կեսը, վարակվածների շուրջ 10 տոկոսը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-ասել է Բորելին:

Հիշեցնենք, որ ամբողջ երկրում գործում է կարանտին և արգելք առանց լուրջ պատճառի բնակչության տեղաշարժի համար: ՆԳՆ-ի տվյալներով՝ չորս օրվա ընթացքում 20 հազար մարդ խախտել է կարանտինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ