fbpx
Աշխարհ

Իտալիայում կրկնին ժայթքել է Ստրոմբոլի հրաբուխը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստրոմբոլի հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել օգոստոսի 29-ի ուշ երեկոյան, հրաբուխ, որը գտնվում Է Տիրենյան ծովում Իտալիայի համանուն կղզում՝ Սիցիլիայի մերձակայքում:

Տեղի բնակիչների հաղորդումներով՝ մոտավորապես 22:45-ին իրենք հուժկու պայթյուն են լսել, որից հետո հրաբխի խառնարանի վրա հրաբխային մոխրի եւ ավազի սյուն Է բարձրացել: Բացի դրանից, հրաբխի արեւմտյան լանջին խառնարանից սկսել Է ակտիվորեն լավա ժայթքել:

Ականատեսների վկայություններով՝ լավայի հոսքն այժմ երեւում Է մի քանի կիլոմետր հեռավորությունից:

Հիշեցնենք, որ Ստրոմբոլի հրաբուխն սկսել Է ակտիվորեն ժայթքել օգոստոսի 28-ին: Կղզում հանգստացող զբոսաշրջիկների մեծ մասը շտապել Է հեռանալ այնտեղից: Այժմ այնտեղ մնում Է շուրջ երեք հազար հանգստացող: Իսկ կղզու մշտական բնակչությունը չի գերազանցում 400-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ