fbpx
Աշխարհ

Իտալիայում մարզային խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձև, որով խորհրդարանի անդամները զորակցություն և աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Բանաձևն ընդունվել սույն թվականի է մարտի 18-ին։Այս մասին «Հայերն այսօր» պարբերականին հայտնել են Հռոմի հայ համայնքի խորհրդից:

Բանաձևը, որը պատրաստվել է Հռոմի հայ համայնքի խորհրդի նախաձեռնությամբ, խորհրդարան է ներկայացրել Լացիո մարզի խորհրդարանի անդամ Սերջո Փիրոցցին։ Նա այս առիթով հայ համայնքին ուղղած իր նամակում նշել էր, թե ցանկանում է, որ այս քայլը հանդիսանա՝ որպես ճշմարտության ու զորակցության հանձնառու ու անկեղծ արտահայտություն՝ ի նպաստ մի ազգի, որի անդամները զոհ են գնացել տեղահանությունների ու ահռելի ջարդերի:

Սերջո Փիրոցցին նաեւ հույս է հայտնել, որ այս քայլը երիտասարդների ու ապագա սերունդների համար ազդակ կլինի, որպեսզի այդպիսի ոճիրներն այլևս երբեք չկրկնվեն:

Հավելենք, որ Լացիո մարզի խորհրդարանը Իտալիայի 136-րդ խորհրդարանն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Իտալիայի 20 մարզերից մեկը հանդիսացող Լացիոն տեղակայված է թերակղզու կենտրոնական մասում։ Երկրի այն 5 մարզերից է, որոնք ունեն հատուկ ինքնավար կարգավիճակ:

Նշենք, որ Լացիոն ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավեի ՀՆԱ, բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ