Իտալիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլոր մարզաձևերի մրցումները դադարեցվել են։ Մրցաշրջանի մարզական միջոցառումների չեղարկումը կարող է հանգեցնել 60 մլրդ եվրոյի կորստի:
Միջոցառումների չեղարկման վնասները կարող են կազմել երկրի ՀՆԱ-ի 3,8 տոկոսը: Ավելի շատ կտուժի բասկետբոլի Իտալիայի առաջնությունը: Ֆինանսական կորուստները կարող են կազմել 38-40 մլն եվրո:
Բացի այդ՝ երկրում ավելի քան 14 մլն մարդ ուղղակի կամ անուղղակի կերպով կտուժի:
Աղբյուրը՝ Corriere dello Sport․