Սպորտ
17:10 17/03/2020

Իտալիայում մտադիր են չվճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը

Իտալական Ա Սերիայի և Բ Սերիայի ակումբները մտադրված են դադարի ընթացքում չվճարել ֆուտբոլիստներին, որպեսզի այդպիսով կարողանան կրճատել դադարի արդյունքում գրանցված ու գրանցվելիք կորուստները։

Այս մասին տեղեկացրել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ Իտալիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը դեմ է այս գաղափարին։ Կառույցը պնդում է, որ ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ ստանան իրեն աշխատավարձերը դադարի ընթացքում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով դադարեցվել են մի շարք հեղինակավոր ակումբային առաջնություններ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ